Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երբ խոսում եք Հյուսիս-Հարավից, ես կարծում եմ, որ ամեն ինչ պետք է անենք, որ մասնավորը գա այստեղ, ներդրումներ կատարի և դա դառնա վճարովի, որ պետությունը այդ բեռից դուրս գա։ Պետք է, Էկոնոմիկայի նախարարություն, ձեզ տալ փաթեթ, ասել, որ մեզ այս գնով է ձեռնտու։

Նման հայտարարություն արեց Խաչատուր Սուքիասյանը Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում։

«Մենք Իտալիայի պես երկիր ենք, այնտեղ մի կետից մյուս կետ 260 կմ է ու 38 թունել կա, դիմացն էլ անպայման կամուրջ է լինում, նրանք ամեն ինչ արել են, որ իրենց էկոլոգիան փրկեն, որ մարդը ավելի կարճ «Ա» կետից «Բ» կետ հասնի։ Հիմա մենք էլ տրանսպորտի ոլորտի մեջ բավականին փորձ ունեցող մեկին կարող ենք բերել Հյուսիս-Հարավում ասել՝ եկեք, այս տարածքները վերցրեք, իրացրեք, սա է մեր ծրագիրը»,- շեշտեց պատգամավորը։

Սուքիասյանը կարևորեց նաև այս հարցում ետություն-դեպանատուն-կազմակերպություն փոխհարաբերությունները։

Նա նշեց, որ նույնն էլ ջրամբարների մասին կարող է խոսք լինել։ «Եթե դուք պետք է «X » միլիոն ծախսեք, որ ջրամբար ունենաք, ավելի լավ  է ամեն տարի իր բիզնեսի համար «X » գումար տաք իրեն առաջին 5-10 տարին, բայց ինքը գա  այդ գումարը հայթայթի, բերի, կառուցի այդ ջրամբարները, համ էլ 10 անգամ ավելի ջրամբար կունենանք, եթե տեսնենք  դա բիզնեսով չի փակվում, ասենք պետությունը քեզ կաջակցի»,-շեշտեց պատգամավորը։ 

254