Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երկուշաբթի երեկոյան Եմենի Հոդեյդա նահանգում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվածների թվում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականները:

Araratnews.am-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Sky News Arabia-ն:

Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ Հոդեյդայի վրա հարձակման ժամանակ սպանվել են «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ջոկատի զինծառայողներ, որոնք, իբր, ռազմական աջակցություն են ցուցաբերում Եմենի հութիներին՝ ապստամբ «Անսար Ալլահ» շարժումից։ Միջադեպի մանրամասներն ու զոհերի հստակ թիվը չի հաղորդվում։

Ավելի վաղ Al Hadath հեռուստաընկերությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Եմենի արեւմուտքում գտնվող Հոդեյդա նահանգի տարածքին ԱՄՆ-ի հարվածների հետեւանքով տասնյակ հութիներ են սպանվել։

107