
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) տնօրեն Գոռ Ծառուկյանը գրում է․
Մեջբերումներ ադրբեջանական որոշ աղբյուրների գանգատներից կապված մեր կազմակերպած մեդիատուրի հետ.
Qafqazinfo.az. «...վերջերս որոշ թուրք լրագրողներ Հայաստանը և Փաշինյանին գրեթե «խաղաղության աղավնի» են ներկայացնում։ Վերջին օրերին Թուրքիայի լրատվամիջոցներում ավելի հաճախ են լուսաբանվում Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումները։ Հեռուստատեսություններում, կայքերում և այլ հարթակներում կարելի է հանդիպել տասնյակ ռեպորտաժների, հոդվածների ու մեկնաբանությունների, որտեղ թուրք լրագրողները փաստացի ներկայացնում են Հայաստանի դիրքորոշումները»։
Qafqazinfo.az. «Դրան զուգահեռ, որոշ թուրք լրագրողներ նույնիսկ հայ պաշտոնյաների պես սկսել են Ադրբեջանին մեղադրել «մաքսիմալիստական մոտեցման» մեջ։ Երևան հրավիրված մեդիա ընկերությունների շարքում գերակշռում են օտարալեզու լրատվամիջոցները, պաշտոնական լրատվական գործակալությունները, ամենաբարձր վարկանիշ ունեցող հեռուստածրագրերը, ինչը ցույց է տալիս, որ ծրագիրը նախապես մանրակրկիտ պլանավորված է»։
Minval.az. «Իսկ հիմա մեդիա տուրերն օգտագործում է Երևանը... Դրան մասնակցել են բավական ներկայացուցչական լրատվամիջոցներ՝ ներառյալ TRT World, NTV, Sözcü TV, CNN Türk, Anadolu, İhlas և այլն»։
Փաստորեն «տապալված» մեդիատուրի կազմակերպման համար Հանրային Կապերի և Տեղեկատվության Կենտրոնից գանգատվում են ադրբեջանական ռեսուրսները և մի քանի մարդ Հայաստանում