
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) տնօրեն Գոռ Ծառուկյանը գրում է․
Մինչ Հայաստանում մի քանի լրագրող, երկու թուրքագետ և մեկ պատգամավոր աղմկում էին Թուրքիայից լրագրողներին Հայաստան հրավիրելու մեր նախաձեռնության շուրջ, ադրբեջանական ռեսուրսներն իրար հերթ չտալով արդեն տասներորդ օրն է ինչ իսկական հիստերիա են բարձրացրել մեդիատուրի կապակցությամբ։
Ադրբեջանական աղբյուրները ոչ միայն մեղադրում են թուրքական լրատվամիջոցներին պրոհայկական նյութերի տարափ կազմակերպելու մեջ, այլ արդեն սկսել են կոնսպիրոլոգիական սցենարներ կազմել, թե իբր այդ թվում մեդիատուրի արդյունքում Թուրքիայի իշխանությունները սկսել են Հայաստանի շահերից բխող քայլեր իրականացնել։
Իհարկե, ամենևին չենք հավակնում հայտարարել, թե մեկ մեդիատուրով նման բեկում կարող էինք մտցնել։ Բայց որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակելու ենք, ոչ մի աղմկող “լրագրող”, “թուրքագետ” ու պատգամավոր թող չկասկածի։