
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում։
Չորրորդ խաղում Հայաստանի ընտրանին մրցել է Էստոնիայի հավաքականի հետ և 61։58 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ։ Հայաստանի հավաքականի մրցելույթին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հետևել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Յուրա Մելիքյանը, որը գրանցել է դաբլ-դաբլ՝ 17 միավոր, 16 ռեբաունդ, 3 արդյունավետ փոխանցում։
Այսպիսով, Հայաստանի հավաքականը խմբային փուլում անցկացրել է 4 խաղ և տարել 1 հաղթանակ։ Թիմի առաջիկա մրցակիցները հայտնի կդառնան հուլիսի 16-ին։