Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ինլոբբի» ընկերությունը, որն ավելի քան 15 տարի գործունեություն է ծավալում զբոսաշրջության ոլորտում, հանդես է եկել վերլուծական հոդվածով՝ ինչպես զարգացնել տուրիզմը Հայաստանում` օգտվելով նորարարական տեխնոլոգիաներից:

Վերջին տարիներին միջազգային տուրիզմի ոլորտում զգալի աճ է գրանցվել ոչ միայն ավանդական գովազդային մեթոդներով, այլև թվային մարքեթինգի ու, հատկապես, սոցիալական մեդիա-հարթակների միջոցով տարածվող բովանդակության շնորհիվ։ Հայաստանի նման երկրներում, որոնք ձգտում են ամրապնդել իրենց դիրքը գլոբալ զբոսաշրջային քարտեզի վրա, կարևոր է համադրել երկու առանցքային ուղղություն՝ մշակութային իրադարձություններ (օրինակ՝ համաշխարհային աստղերի համերգներ) և ինֆլուենսերային թվային բովանդակություն։

Մասնավորապես՝

միջազգային տուրիզմի ոլորտում զգալի աճ է գրանցվել թվային մարքեթինգի և, հատկապես, սոցիալական մեդիա հարթակների միջոցով տարածվող բովանդակության շնորհիվ։ Այս համատեքստում, առաջարկվում է դիտարկել միջազգային ճանաչում ունեցող ինֆլուենսերների կամ անհատ բլոգերների կողմից Հայաստանի մասին նկարահանված և YouTube, Instagram, Tik Tok, facebook հարթակներում տեղադրված տեսահոլովակների ներգրավումը զբոսաշրջային առաջխաղացման ռազմավարության մեջ։

Օրինակ՝ Մեծ Բրիտանիայից ժամանած զբոսաշրջիկները, (Tik Tok՝ Sarah & Callum Travel Vlogs) իրենց էջերում շեշտում են մեր երկրի հյուրընկալությունը, անվտանգությունը, ինչպես նաև պատմամշակութային հարուստ ժառանգությունը։ Նրանք հաճախ ցույց են տալիս Հայաստանի տեսարժան վայրերը, համեղ խոհանոցը և յուրօրինակ բնությունը՝ իրատեսական և հուզիչ ձևով։ Այսպիսով՝ ձևավորվում է էմոցիոնալ կապ և վստահություն միջազգային լսարանի մոտ։

Նախաձեռնության արդյունավետ իրագործման համար առաջարկվում է վլոգերի և ինֆլուենսերների կողմից նկարահանված այս տիպի բովանդակությունը ներառել Տուրիզմի կոմիտեի «Armenia Hidden Track » հարթակում և ակտիվորեն օգտագործել այն տուրիզմի կոմիտեի սոցիալական մեդիայի պաշտոնական էջերում՝ Instagram, Facebook, TikTok հարթակներում։

Այս մոտեցումը թույլ կտա՝

1) Ընդգծել ոչ միայն հայտնի, այլև թաքնված և անկրկնելի ուղղությունները Հայաստանում,

2) Ներկայացնել զբոսաշրջիկների իրական փորձառությունները՝ վստահություն ներշնչելով նոր այցելուին,

3) Ստանալ նպատակային լսարանի առավելագույն ընդգրկում՝ հատկապես երիտասարդների շրջանում, որոնք վստահում են վիզուալ և անձնական փորձի վրա հիմնված բովանդակությանը։

Սոցիալական մեդիայում նմանօրինակ վլոգերի տարածումը՝ զուգորդված բազմալեզու թարգմանություններով և պրոֆեսիոնալ ներկայացմամբ, կարող է զգալիորեն բարձրացնել Հայաստանի մասին միջազգային իրազեկվածությունը և ընկալումը՝ որպես նորարար, հյուրընկալ և տպավորիչ զբոսաշրջային ուղղություն։

Նախագծի արդյունավետությունն առավել բարձրացնելու համար հնարավոր է կիրառել նորագույն արհեստական բանականության (AI) գործիքներ, որոնք մասնագիտացած են բովանդակության բազմալեզու թարգմանությունների և սոցիալական մեդիա հարթակներում տարածման գործում. օրինակ՝ Rask AI:

Մասնավորապես, այս տեխնոլոգիաները թույլ են տալիս մշակել և տեղայնացնել բովանդակությունը՝ անգլերենից ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, արաբերեն, չիներեն և այլ լեզուներով՝ ապահովելով լեզվամշակութային համապատասխանություն։ Այնուհետև այդ բովանդակությունը կարելի է տարածել նպատակային հարթակներով՝ Instagram, TikTok, Facebook, YouTube և այլն:

Այս կերպ հնարավոր է հասնել առավելագույն լայն լսարանների, որոնց համար Հայաստանը կարող է դառնալ նոր և գրավիչ ուղղություն։ Նման ինտեգրված մարքեթինգային մոտեցումը ոչ միայն խթանում է Հայաստանի զբոսաշրջային բրենդի զարգացումը, այլ նաև ստեղծում է թվային պատմություն՝ բլոգերների ու ինֆլուենսերների իրական ճանապարհորդության և զգացողությունների միջոցով։

Ավելին, Հայասատնի զբոսաշրջոթյան խթանման տեսանկյունից՝ համաշխարհային աստղերի համերգները կարող են ծառայել որպես տնտեսական և բրենդային լծակ:

Մասնավորապես՝ աշխարհահռչակ երգիչ-երգչուհիների ու կատարողների, ինչպիսիք են՝ Թեյլոր Սվիֆթ, Բեյոնսե, Ջենիֆեր Լոպես, Դուա Լիպա, The Weeknd, Coldplay, Անդրեա Բոչելի և BTSհամերգները՝ դադարել են լինել միայն մշակութային իրադարձություններ։ Դրանք վերածվել են տուրիզմի խթանման և տնտեսական վերակենդանացման հզոր միջոցների։

Թվերով ապացույցներ՝ համերգների տնտեսական ազդեցության վերաբերյալ

Թեյլոր Սվիֆթ — «Eras Tour»

• ԱՄՆ-ում Սվիֆթի համերգներն ապահովել են ավելի քան $5 միլիարդ ուղղակի ծախսում, որոշ գնահատականներով՝ մինչև $10 միլիարդ ընդհանուր ազդեցություն:

Աղբյուր՝ Investopedia, US Travel Association:

• Լոս Անջելեսում միայն՝ 6 համերգը $320 միլիոն է ավելացրել տեղական ՀՆԱ-ին, ստեղծել շուրջ 3,300 աշխատատեղ:

Աղբյուր՝ Emory Economics Review:

• Լոնդոնում նրա 8 համերգները բերել են շուրջ £300 միլիոն (շուրջ $380 մլն) տնտեսական ակտիվություն:

Աղբյուր՝ Forbes:

⸻ Բեյոնսե — «Renaissance Tour»

• Շվեդիայում հյուրանոցային գներն աճել են մինչև +360%, լցվածությունը հասել է 95%:

Աղբյուր՝ Wikipedia):

• Ատլանտայում մեկ համերգը ապահովել է $10 միլիոնից ավելի տեղական եկամուտ:

Աղբյուր՝ Wikipedia - Cultural impact of Beyoncé:

⸻ BTS — Հարավային Կորեա

• BTS-ի համերգներն ապահովել են տարեկան շուրջ ₩5.5 տրիլիոն (~$4.65 միլիարդ) տնտեսական ազդեցություն:

Աղբյուր՝ Wikipedia - Cultural impact of BTS

• Սեուլում եզրափակիչ համերգը ստեղծել է մոտ ₩1 տրիլիոն (~$862 միլիոն) տնտեսական արդյունք։

⸻ Շակիրա — Մեքսիկա

• 7 համերգից ընդհանուր տնտեսական ազդեցությունը կազմել է $275 միլիոն:

Աղբյուր՝ Wikipedia - Las Mujeres Ya No Lloran Tour: ⸻ Coldplay — Սիդնեյ

• Coldplay-ի համերգները Սիդնեյում բերել են ընդհանուր $100 միլիոն տնտեսական աճ մեկ հանգստյան օրում:

Աղբյուր՝ The Daily Telegraph:

Հյուրանոցային ոլորտի զարկերակ

Համաշխարհային աստղերի համերգների ժամանակ հյուրանոցային ոլորտը ևս գրանցվում է ակնհայտ աճ՝

• 25–45% ավելացում հյուրանոցային լցվածության մեջ

• 60–80% բարձրացում միջին սենյակի գնի մեջ

Աղբյուր՝ MyLighthouse Hospitality Analytics:

⸻ Մեծ Բրիտանիայի երաժշտական զբոսաշրջություն (2023)

• 2023-ին գրանցվել է երաժշտական միջոցառումների 19.2 միլիոն այց

• Տնտեսության վրա ազդեցությունը՝ £8 միլիարդ, ապահովելով շուրջ 62,000 աշխատատեղ

Աղբյուր՝ Point Blank Music School:

• Թեյլոր Սվիֆթ, Դուա Լիպա և Charli XCX-ը համարվում են £10 միլիարդ ընդհանուր բուսթ ապահոված կատարողներ։

Աղբյուր՝ The Sun:

Այսօրվա համաշխարհային տուրիզմի դինամիկ զարգացումը պայմանավորված է ոչ միայն ավանդական ենթակառուցվածքներով կամ գովազդային արշավներով, այլև մշակութային ու թվային բովանդակության համադրված ուժով։ Համաշխարհային աստիճանի արտիստների համերգները՝ լինեն դրանք Թեյլոր Սվիֆթի բազմամիլիարդանոց շրջագայությունները, Coldplay-ի հազարավոր տոմսերի վաճառքով տուրերը կամ BTS-ի քաղաքային տնտեսություն շարժող համերգները, ապացուցում են, որ մշակույթն այսօր նաև տնտեսություն է։ Նրանք ունեն ճշգրիտ չափելի տնտեսական ազդեցություն, որը շոշափելի է ինչպես հյուրանոցային բիզնեսի, այնպես էլ հասարակական տրանսպորտի, սրճարանների, մանրածախ առևտրի և զբոսաշրջային գործակալությունների համար։

Հայաստանի նման զարգացող զբոսաշրջային շուկայի համար նման բովանդակության ճիշտ օգտագործումը կարող է վերածվել ազդեցիկ բրենդավորման և տնտեսական վերակենդանացման գործիքի։ Մասնավորապես, համաշխարհային աստղերի համերգները կարող են վերածվել երկրի՝ որպես անվտանգ, հյուրընկալ, ժամանակակից և մշակութային հագեցած ուղղության, ձևակերպման հարթակ։ Դրանց լրացուցիչ ազդեցությունը կարելի է բազմապատկել, երբ դրանք համադրվում են սոցիալական մեդիայի բովանդակությամբ՝ ներգրավելով իրական այցելուի էմոցիան, տեսարանը և խորհուրդը։

Այս տեսանկյունից, թվային ինֆլուենսեր մարքեթինգը՝ հիմնված բլոգերների, վլոգերների և ճանապարհորդական պլատֆորմների միջոցով տարածվող բովանդակության վրա, վեր է ածվում ռազմավարական գործիքի՝ երկրի տեսանելիությունը բարձրացնելու և միջազգային լսարանի մոտ հետաքրքրություն առաջացնելու համար։

Այս ամենը ոչ միայն խթանում է երկրի տնտեսական ակտիվությունը, այլև ձևավորում է երկարաժամկետ արժեքային կապ Հայաստանի և աշխարհասփյուռ ճանապարհորդների, զբոսաշրջիկների միջև՝ վերածելով Հայաստանը ոչ թե պարզապես ուղղության, այլ ապրումի, որի մեջ ներդրված են մշակույթ, պատմություն, անվտանգություն և մարդկային ջերմություն։

350