Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գազայի հատվածի վրա Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը երեքշաբթի հասել է 412-ի, ավելի քան 500-ը վիրավորվել են, հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը։

«Սիոնիստների (իսրայելական - խմբ.) ավիահարվածներից Գազայի հատվածի տարածքներում սպանվել է 412, վիրավորվել ավելի քան 500-ը»,- ասվում է Գազայի հատվածի առողջապահության նախարարության հայտարարության մեջ․ Araratnews.am-ի փոխանցմամբ՝ հայտարարությունը մեջբերում է Al Aqsa հեռուստաալիքը։

Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ հարձակումները շարունակվում են, քանի որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրաժարվել է ընդունել հրադադարը երկարաձգելու և պատանդներին ազատելու ԱՄՆ ծրագիրը։

101