Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը շարունակվում է արդեն ավելի քան երկու ժամ, այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտարարել է Սպիտակ տան նախագահի օգնական և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դեն Սկավինոն։

 Թրամփը Պուտինի զանգի ավարտից անմիջապես հետո մամուլի ասուլիսով հանդես կգա։

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալի խոսքով՝ Թրամփը ներկայումս գտնվում է Օվալաձև աշխատասենյակում, որտեղից զրուցում է Պուտինի հետ։ Նրանց երկխոսությունը, ըստ ամերիկացի պաշտոնյայի, սկսվել է Մոսկվայի ժամանակով 17:00-ին։

94