Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանյան առաջատար սոցիոլոգիական ընկերության հարցումների տվյալներով Գյումրիի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը առաջին տեղում է՝ 45,6 տոկոս հանրային աջակցությամբ։ Նրա հիմնական մրցակիցը Կոմկուսի ցուցակով առաջադրված Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդանիկն է՝ Վարդան Ղուկասյանը, որն, ըստ հարցման,  ունի ընտրողների  20,3 տոկոս աջակցությունը։ Այս համատեքստում հարց է առաջանում՝ ՀՀ նախկին նախագահների աջակցությունը վայելող մյուս թեկնածուները՝ Ռուբեն Մխիթարյանը, Մարտուն Գրիգորյանը և  Կարեն Սիմոնյանը, որոնք ունեն 36, 51, 39  տոկոս աջակցություն,  ընտրություններից  հետո, երբ հայտնի դառնան արդյունքները, կոալիցիա կկազմե՞ն, թե՞ ոչ։

Civic.am-ը Ռուբեն Մխիթարյանի նախընտրական շտաբի խոսնակ Լիլիթ Հարությունյանից հետաքրքրվեց, հնարավո՞ր է Ռ Մխիթարյանը հետընտրական կոալիցիա կազմի Վարդան Ղուկասյանի հետ։ Լիլիթ Հարությունյանը մեր հարցադրմանն ի պատասխան  նշեց․ «Պարոն Մխիթարյանը բազմիցս հայտարարել է, որ կոալիցիա չի բացառում կազմել բոլոր ընդդիմադիր ուժերի հետ՝ բացառությամբ միայն ՔՊ-ի ու իր սատելիտ ուժերի»։

Շարունակելով մեր զրուցակիցն ասաց․ «Իհարկե չի բացառվում կոալիցիան Վարդան Ղուկասյանի հետ։ Այն, որ Վ Ղուկասյանը ասում է, որ որևէ դեպքում բացառում  է համագործացությունը ՔՊ-ի հետ, հետևաբար եթե  մինչև վերջ այդ սկզբունքը պահպանվելու է, ապա իհարկե չի բացառվում»։

393