
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հարգանքի տուրք հերոսին, հարգանքի տուրք դիմադրությանը, զոհողությանը և ժառանգությանը. տեղի է ունեցել Միսաք Մանուշյանի հիշատակին նվիրված «Մանուշյանական շաբաթ» միջոցառումների ամփոփիչ արարողությունը:
Այս առիթով Եվրոպական միության դեսպան պարոն Վասիլիս Մարագոսը նշել է․ «Միսաք Մանուշյանը, ազգությամբ հայ, որ վերապրել և ապաստանել էր Ֆրանսիայում և Երկրորդ աշխարհամարտի տարիներին դարձել «Դիմադրության շարժման» հերոս։ Պայքարելով նացիստական օկուպացիայի դեմ նա ցույց տվեց, որ ազատության հանդեպ սերը սահմաններ չունի։
Նրա կյանքը հանուն արդարության և արժանապատվության համամարդկային պայքարի խորհրդանիշ է, իսկ նրա ժառանգությունը նպաստում է հավաքական հիշողության պահպանմանը, դիմադրության և համերաշխության արժևորմանը, միջմշակութային երկխոսության խթանմանը և ապագա սերունդների ոգեշնչմանը»։