
Worldometers կայքը ներկայացրել է կորոնավիրուսի տարածման գլոբալ վիճակագրությունն այսօր:
Այսպիսով՝ ամբողջ աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը կազմում է 19 միլիոն 569788, մահացության համաշխարհային ցուցանիշը 724550 է, ապաքինվածները 12 միլիոն 564694-ն են:
Վարակվածների ու մահերի թվով կրկին առաջատար է Միացյալ Նահանգները: Այս երկրում կա 5 միլիոն 95748 վարակված, մահացել է 164104 հիվանդ, ապաքինվածների թիվը կազմում է 2 միլիոն 617458:
Երկրորդ տեղում է Բրազիլիան: Լատինամերիկյան այս երկրում վարակվել է 2 միլիոն 967064 մարդ: Այստեղ մահացության ցուցանիշը մոտենում է 100000-ի:
Երրորդը Հնդկաստանն է: Այստեղ վարակվել է 2 միլիոն 91549 քաղաքացի, մահացել՝ 42621 մարդ:
Ռուսաստանի Դաշնությունը չորրորդն է: Այս երկրում կա 882347 վարակված, մահացել է 14854 հիվանդ, ապաքինվածների թիվը գերազանցում է 690207-ը:
Հինգերորդ տեղում է ՀԱՀ-ն: Աֆրիկյան այս երկրում վարակված է 545476 մարդ, մահացել է մոտ 10000 հիվանդ:
Վեցերորդը Մեքսիկան է՝ 469407 վարակվածով: Այստեղ մահացել է ավելի քան 51300 հիվանդ:
Հաջորդում են՝ Պերուն, Չիլին, Կոլումբիան, Իսպանիան, Իրանը, Մեծ Բրիտանիան, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Բանգլադեշը, Իտալիան, Թուրքիան, Արգենտինա:
Ըստ Worldometers կայքի՝ Հայաստանը վարակվածների թվով 52-րդն է աշխարհում: