Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 18-ին Տիրանայում Ալբանիայի, Խորվաթիայի և ինքնահռչակ Կոսովոյի պաշտպանության նախարարները ստորագրել են հռչակագիր պաշտպանական ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Kosovo-online պարբերականը։

Համաձայնագիրը նախատեսում է ամրապնդել համագործակցությունը պաշտպանության և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում, բարձրացնել զինված ուժերի փոխգործելիության մակարդակը համատեղ զորավարժությունների միջոցով, ինչպես նաև աջակցել եվրաատլանտյան և տարածաշրջանային պաշտպանական ինտեգրմանը։

Կոսովոյի պաշտպանության նախարար Էյուպ Մաչեդոնցիի խոսքով՝ փաստաթղթի ստորագրումը որևէ մեկի համար վտանգ չի ներկայացնում, սակայն պետք է նախազգուշացում լինի բոլոր նրանց համար, ովքեր մտադիր են ապակայունացնել իրավիճակը Բալկաններում։

Այս իրադարձությունը սուր արձագանք է առաջացրել Բելգրադում։ Սերբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է Ալբանիայի և Խորվաթիայի արտաքին քաղաքական գերատեսչություններին հրատապ հարցում ուղարկելու մտադրության մասին՝ պահանջելով պարզաբանել ստորագրված համաձայնագրի էությունը, որը, սերբական կողմի կարծիքով, սպառնալիք է տարածաշրջանային կայունության համար։

«Մեծ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ այս ռազմական դաշինքը ձևավորվում է առանց Բելգրադի հետ խորհրդակցելու՝ միջազգային լեգիտիմություն չունեցող կառույցի անմիջական մասնակցությամբ, որը սպառնալիք է սերբ ժողովրդի և ողջ տարածաշրջանի անվտանգության համար։ Սերբիան թույլ չի տա որևէ միակողմանի քայլ, որը կարող է վտանգել մեր տարածքային ամբողջականությունը, քաղաքացիների անվտանգությունը և տարածաշրջանում խաղաղությունը», - ասված է Սերբիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

132