
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախորդ Ջո Բայդենը չի գիտակցել Ուկրաինային ԱՄՆ օգնության չափը, քանի որ այն բաշխել է ոչ ադեկվատ վիճակում։
Այս մասին Սպիտակ տան ղեկավարը ասել է Breitbart News-ին տված հարցազրույցում՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։
«Մենք հազվագյուտ հողայի մետաղների հետ կապված գործարք ենք կնքում Ուկրաինայի հետ, որպեսզի գոնե կարողանանք ասել, որ հետ ենք բերում մեր գումարը: Մենք [Ուկրաինային] տվել ենք 350 միլիարդ դոլար: Բայդենը փող էր բաժանում, ինչպես ուղղակի հիմարիկ, իսկ ինքը՝ իսկական հիմար է»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը Breitbart News-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Եվրոպան 100 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային «Եվրոպական երկրների կողմից հատկացված գումարը վարկ է, հետ կվերադարձնեն, իսկ մենք ուղղակի 350 միլիարդ դոլար ենք տվել։ Այժմ մենք կվերադարձնենք մեր միջոցները և կստանանք լրացուցիչները»,- հավելել է ամերիկացի առաջնորդը։