
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 21-ից 31-ը Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը կդառնա գործող, որպեսզի այդ երկրի տարածքով հումանիտար բեռներ ուղարկվի Սիրիա։ Այս մասին որոշումն ընդունվեց Կառավարության չզեկուցվող հարցերի շարքում։
«Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը:
Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք, մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները Թուրքիայի տարածքով, ցամաքային ճանապարհով տեղափոխելու անհրաժեշտությամբ»,- ասված է որոշման մեջ։