Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ոստիկանության պարեկային ծառայությունից 2024 թվականի մայիսի 31-ին հաղորդում է ստացվել, որ Ռուբեն Մխիթարյանը (ով համայնքապետի թեկնածու է) 6 ամիս ժամկետով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում՝ 2024 թվականի մայիսի 3-ին վարել է ավտոմեքենան:

Այս մասին Araratnews-ին հայտնեցին Քննչական կոմիտեից, նշելով, որ հաղորդման հիման վրա 2024 թվականի մայիսի 31-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հիշեցնենք՝ Ռուբեն Մխիթարյանն ավելի վաղ հրապարակել էր իր և քննիչի հեռախոսազանգի տեսանյութը, որտեղ վարորդական իրավունքի վկայականի հետ կապված խնդրով քննիչը Մխիթարյանին հրավիրում էր հարցաքննության ժամը 18։00-ին։

Ինչի  կապակցությամբ ՔԿ-ից հայտնեցին, որ տեսանյութից պարզ երևում է՝ քննիչը չգիտի, թե ում հետ է խոսում:

«Քննիչն իրացնելով իր լիազորությունները՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Ռուբեն Մխիթարյանին հրավիրել է հարցաքննության: Պետք չէ քաղաքականացնել գործընթացը»,- հավելեցին կոմիտեից:

459