Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցեր է կատարում նախարարության ենթակայության թատրոններ՝ ծանոթանալու «Թատերական շաբաթ» ծրագրի նախապատրաստական աշխատանքներին:

Երևանի խամաճիկների պետական թատրոնում նախարարի տեղակալը շրջել է տնօրեն Ռուբեն Աբրահամյանի ուղեկցությամբ, ծանոթացել Թատերական շաբաթվա միջոցառումների ծրագրին: Ռուբեն Աբրահամյանի տեղեկացմամբ՝ Թատերական շաբաթվա շրջանակում թատրոնն իր փոքրիկ այցելուներին առաջարկում է երկու կրթամշակութային ծրագիր՝ «Դպրոցից՝ թատրոն» խորագրով և մասնակցություն ինտերակտիվ ներկայացմանը:

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, հանգամանորեն ծանոթանալով Խամաճիկների պետական թատրոնում ընթացող տեխնիկական և ստեղծագործական նախապատրաստական աշխատանքներին, գոհունակություն է հայտնել, որ թատրոնը բոլոր առումներով պատրաստ է դիմավորելու փոքրիկ հանդիսատեսին:

«Թատերական շաբաթվան ընդառաջ՝ շրջայցերի արդյունքում արձանագրել եմ, որ թատրոնները և՛ բովանդակային, և՛ տեխնիկական, և՛ կրթական բաղադրիչի ապահովման առումներով առաջարկում են նոր և հետաքրքիր միջոցառումներ՝ մասնակիցներին ներգրավելով ստեղծագործական գործընթացներում»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Առավել մանրամասն՝ https://escs.am/am/news/28106

165