Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շվեյցարիայի Սանկտ Մորից քաղաքում ընթացող Սնոուբորդի մեծահասակների աշխարհի առաջնությունում իր մրցելույթները սկսեց ՀՀ հավաքականի առաջատար Նորիկ Թադևոսյանը (մարզիչ` Արման Ավետիսյան): Այս մասին հայտնել է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիան:

Այսօր նա մրցեց զուգահեռ հսկա ոլորավայրէջք մրցաձևում և 58 մասնակիցների շարքում 53-րդն էր:

Նորիկ Թադևոսյանի մեկնարկը պատմական է Հայաստանի համար, քանի որ նա առաջին հայ մարզիկն է, ով մասնակցում է Սնոուբորդի մեծահասակների աշխարհի առաջնությանը:

Շնորհավորում ենք Նորիկին և մաղթում հաջող մրցելույթ մարտի 22-ին կայանալիք զուգահեռ ոլորավայրէջք մրցաձևում:

308