
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Էր Ռիադում փակ ձևաչափով հանդիպում կանցկացնեն։ Սաուդյան Արաբիայի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները լրագրողներին խնդրել են հեռանալ The Ritz-Carlton հյուրանոցի տարածքից, որտեղ բանակցություններ են տեղի ունենալու ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև։
Ռուսական պատվիրակությունը կգլխավորեն Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը և Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։
Ակնկալվում է, որ ԱՄՆ պատվիրակության կազմում կլինեն Պետդեպարտամենտի քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Էնթոնը, ինչպես նաև Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի օգնականները և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը: