
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
1996 թվականին Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանի աջակցությամբ հիմնադրվեց «Կասկադ» սոցիալ-հասարակական ակումբը։ Լինելով առաջին խոշոր մշակութային վայրերից մեկը, որտեղ երիտասարդների համար կազմակերպվել են տարբեր երաժշտական և արտիստիկ միջոցառումներ։ «YoCerebrum» հարթակում «Armat community» հասարակական կազմակերպությունը «Fastex» ընկերության հետ համատեղ վերստեղծվել է «Կասկադ» ակումբի թվային կրկնօրինակը, որը ներկայացվել է Պարոնյան 16/2 հասցեում գտնվող «ftNFT ֆիջիթալ սփեյսում»։
Այս ձևաչափում սա առաջին նմանատիպ միջոցառումն է, որի շրջանակում հայկական ակումբային կյանքը տեղափոխում է վիրտուալ իրականություն:
«Cascade Club»ը կշարունակի զարգանալ որպես թվային տարածք՝ կազմակերպելով նոր միջոցառումներ, խթանելով հայկական երաժշտական համայնքի զարգացմանը։ Միջոցառումններից գոյացած հասույթի 50 տոկոսը ուղղվելու է արտիստներին, որոնք շարունակում են զարգացնել հայաստանյան էլեկտրոնային երաժշտության մշակույթը։