Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին պաշտոնավարման ընթացքում անգնահատելի փորձ ձեռք բերեց սեփական թիմ ստեղծելու անհրաժեշտության հարցում։ Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերություններն այն ժամանակ վատանում էին ամերիկացի առաջնորդի շուրջ պատահական մարդկանց պատճառով:

Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Կարծում եմ, որ նա (Թրամփը) անգնահատելի փորձ է ձեռք բերել իր առաջին ժամկետի ընթացքում: Եվ առաջին հերթին՝ սեփական թիմ ունենալու անհրաժեշտության առումով: Հարաբերությունները վճռականորեն վատթարացան, քանի որ Թրամփն առաջին նախագահության ժամանակ իր շուրջը հավաքել էր պատահական մարդկանց»,- ասել է նա:

176