Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չինաստանի արտգործնախարար Վան Ին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան։ Այս մասին, Araratnwes.am-ի փոխանցմամբ, ասվում է ՌԴ արտաքին դիվանագիտական ​​ծառայության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Չինաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ այցը կկայանա մարտի 31-ից ապրիլի 2-ը, ապրիլի 1-ին Մոսկվայում կկայանան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Վան Իի բանակցությունները։

Նշվում է, որ կողմերը կքննարկեն միջազգային օրակարգի ամենահրատապ հարցերը, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հեռանկարները։ Արտաքին գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն նաև Ռուսաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների, այդ թվում՝ բարձր մակարդակներով շփումները։

271