Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ հեռուն է գնացել Գրենլանդիայի վերաբերյալ իր հայտարարություններում։ Դանիան թույլ չի տա, որ ԱՄՆ-ն մտածի, որ ինքը կարող է որոշել թագավորության ապագան, ասել է երկրի պաշտպանության նախարար Թրոելս Լունդ Փոուլսենը։

«Կարծում եմ, որ նա չափազանց հեռուն է գնացել՝ ինչպես Գրենլանդիայի ներքին գործերին միջամտելու, այնպես էլ այն փաստի նկատմամբ, որ Գրենլանդիայի ապագան որոշում է ժողովուրդը», - ասել է Պոուլսենը, որի խոսքերը մեջբերում է DR հեռարձակողը՝ Araratnews.am-ի փոխանցմամբ:

Նախարարի խոսքով՝ Թրամփը կոշտացնում է իր հռետորաբանությունը Գրենլանդիայի հարցի վերաբերյալ, իսկ ԱՄՆ-ն ինքն է սրում հակամարտությունը։ Նա նշել է, որ ամերիկացի առաջնորդի վերջին հայտարարությունները շատ կոշտ ու անտեղի էին։

271