Առաջին թիմը, որն ընտրական փուլում 2 անգամ հաղթել է Բրազիլիային

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Արգենտինայի հավաքականը դարձել է առաջին թիմը, որն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 2 խաղում էլ հաղթել է Բրազիլիայի ընտրանուն, հայտնում է MisterChip վիճակագրական էջը:
Մարտի 26-ի գիշերն Արգենտինայի հավաքականը 4:1 հաշվով առավելության է հասել բրազիլացիների դեմ խաղում: Առաջին շրջանի խաղում, որը կայացել էր 2023 թվականի նոյեմբերին, Սկալոնիի թիմը հաղթել էր 1:0 հաշվով:
Պաշտոնական խաղում Արգենտինայի ընտրանին նախորդ անգամ Բրազիլիայի թիմին 4 գոլ խփել էր 1959 թվականին։ Կոպա Ամերիկայում այն ժամանակ գրանցվել էր նույն 4:1 հաշիվը:
26 Մարտ, 2025 13:17
278