
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գյումրու ՔՊ նախընտրական շտաբի խոսնակ Վոլոդյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Վարդան Ղուկասյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությանը:
Վարդան Ղուկասյանի այս վերաբերմունքը մարդկանց նկատմամբ ոչ մի գյումրեցու համար նորություն չի։ Ինքն անգամ հանրային խոսքում չի կարողանում իրեն զսպել ու մարդկանց անիծում է` գետինը մտնեք եւ այլն։
Պարզ է չէ՞, որ ոչ հանրային ավելի վատ կերպով է արտահայտվում ու վարվում։ Բա գիտեք, հարգելի գործընկերներ ու քաղաքացիներ, էդ սոցհարցումներում կամ հարցախույզերում, որ մարդիկ ասում են Վարդան Ղուկասյանին եմ ընտրելու, բոլորը գնալու են ու իրոք ընտրե՞ն։ Իհարկե ոչ։ Մարդիկ փորձանքից հեռու տենց են ասում։
Ղուկասյան Վարդանի վարկանիշի կեսը «շառից, փորձանքից հեռու» Վարդան ասողներն են։ Մարդիկ մարտի 30-ին գնալու են ընտրատեղամասեր, առանձնանան քվեախցիկում ու հերթական անգամ մերժեն նախկին բարքերը։ Մեր ընտրողը կարող է մեզ քննադատել, պահանջել տո սիրտը ելած ժամանակ հայհոյում է, մենք ըմբռնումով ենք վերաբերվում, սիրով, հանդուրժողականությամբ, ներողամտությամբ ու մարդիկ գիտեն թե' այդ մասին, թե', որ ցանկացած պահին նորից կարող են մեզնից հետ վերցնել իշխանությունն ու տալ ցանկացած ուրիշին, իսկ քոչարյանասերժական կլանի ու նրանց տեղական իշխանիկների ձեռքից այլեւս չեն կարողանա իշխանություն վերցնել։