

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Գերիների վերադարձի հետ կապված ես նոր բան չունեմ ասելու: Շարունակում ենք կիրառել նույն գործիքակազմերը: Զիջումների մասին ես ուզում եմ կրկին ընդգծել, որ խաղաղության համաձայնագրի նախագծում չկա գեթ մեկ նախադասություն, որը վերաբերում է, կամ պարտավորություն է առաջացնում ՀՀ-ի համար և պարտավորություն չի առաջացնում Ադրբեջանի համար»,- ԱԺ-Կառավարույուն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը պատասխանելով հարցին, թե ինչ գործողությունների ծրագիր է մշակել ՀՀ կառավարությունը գերիների վերադարձի ուղղությամբ:
«Իրադրությունը գնահատելու համար ես կարծում եմ, որ մենք ունենք կարևոր խնդիր՝ մենք պետք է ճանաչենք այն աշխարհը, որում ապրում ենք, այն կանոնները, որոնք գործում են այդ աշխարհում: Հայցերի հետ վերցնելու պահը ուժի մեջ է մտնում պայմանագիրը ստորագրլուց և վավերացնելուց հետո»:
Անդրադառնալով ղարաբաղյան շարժմանը՝ վարչապետն ասաց, որ կարծում է, որ այն չպետք է շարունակվի. «Այն խաղաղությունը, որի ճանապարհով մենք գնում ենք, գերիների հարցի լուծման ամենաէֆեկտիվ ճանապարհն է»:
Մանրամասները՝ տեսանյութում