Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ամենեւին ոչ տարօրինակ է այն հանգամանքը, որ ընդդիմությունը ընդհանրապես ներկա չէ, ոչ միայն Տարոն Մարգսրյանը ներկա չէ իր վերաբերյալ հարցի քննարկմանը։ Կարելի է ենթադրել, որ ընդդիմությունը երես չունի մասնակցի մի քննարկման, որտեղ խոսվում է այն մասին, որ իրենք ըստ էության մանկապարտեզներ են սեփականաշնորհել, դպրոցի տարածքներ են ձեւափոխել եւ դրանք այսօր դատական այս գործերի մեջ են հայտնվել։

Այս մասին Ազգային ժողովում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով Գլխավոր դատախազի՝ Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը։ «Մենք մանկապարտեզ եւ դպրոց ենք կառուցում, մենք աաում ենք՝ մինչեւ 2026 թվական Հայաստանում պետք է կառուցել 300 դպրոց, 500 մանկապարտեզ, իրենք մանկապարտեզ եւ դպրոցներ են գողացել եւ սեփականաշնորհել»,- ասաց նա։

Նա հավելեց՝ այս մարդիկ Գյումրիում ուզում են գալ իշխանության, որ շարունակեն մանկապարտեզներ, դպրոցներ մասնավորեցնել, ձեզ թալանել, կողոպտել։

482