Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 4-րդ հուշամրցաշարում։ Մրցաշարն անցկացվել է մարտի 24-26-ը Երևանի «Միկա» մարզադահլիճում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, չեմպիոնի կոչմանն արժանացել է 61 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը, արծաթե մեդալներ են նվաճել 61 կգ քաշային Էրիկ Հայրիյանը և 65 կգ քաշային Րաֆֆի Արտուշյանը: Բրոնզե մեդալակիրներ են դարձել Գագիկ Ղազարյանը (61 կգ), Տիգրան Ղազարյանը (70 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ):

Եռօրյա պայքարում ըստ քաշային կարգերի չեմպիոններ են դարձել Նուրդանատ Աիտանովը (57 կգ, Ղազախստան), Հարություն Հովհաննիսյանը (61 կգ, Հայաստան), Բիլոլ Շարիպ Ուուլուն (65 կգ, Ղրղզստան), Էլհաիչուրան Էբրահիմը (70 կգ, Իրանի Իսլամական Հանրապետություն), Մահիդ Մամիվադ Մոհամմադը (74 կգ, ԻԻՀ), Շամիսպոր Հաջվանդ Աբոլֆազլը (79 կգ, ԻԻՀ), Յոհլան Սագարը (86 կգ, Հնդկաստան), Նուրի Թուհիդը (92 կգ, ԻԻՀ), Մալաֆեհ Էֆրանը (97 կգ, ԻԻՀ) և Յեդիգե Կասսիմբեկը (125 կգ, Ղազախստան):

Այս տարի մրցաշարին մասնակցել է շուրջ 200 ըմբիշ Հայաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Իրանից, Բելառուսից, Մոլդովայից, Հնդկաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, Վրաստանից և Կաբո Վերդեից։

128