
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրոպական երկրների բարձրաստիճան զինվորականները պատրաստվում են Ռուսաստանի հետ պոտենցիալ առճակատման՝ հիբրիդային հակամարտության կամ նույնիսկ ուղղակի մարտերի տեսքով:
Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտնում է Le Figaro թերթը՝ վկայակոչելով ռազմական շրջանակների աղբյուրները։
Հրատարակությունը պնդում է, որ նմանատիպ մթնոլորտ է տիրում «բոլոր եվրոպական երկրներում», որտեղ զինվորականները հաշվարկում են ռազմական տարբեր սցենարներ։ Ըստ հրապարակման՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լայնամասշտաբ հակամարտության հավանականությունը գնահատվում է ցածր՝ հաշվի առնելով միջուկային էսկալացիայի ռիսկերը, բայց միևնույն ժամանակ զինվորականները դիտարկում են նաև սահմանափակ ռազմական գործողությունների հնարավորությունը եվրոպական պետություններից մեկի տարածքում, ինչպես նաև Եվրոպայից դուրս և հիբրիդային պատերազմ վարելու հնարավորությունը։