
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարության հերթական նիստում ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը»:
Զեկուցող՝ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը ասաց, որ ըստ նախագծի նախատեսվում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները, նրանց համար լրացուցիչ արձակուրդ սահմանել զինվորական երդում ընդունելու կապակցությամբ, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատությունը ավարտած և պաշտպանության նախարարության կամ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոններին նշանակված սպաների համար գործող ծառայողական բնակարաններով ապահովման համակարգը փոխարինել իրենց կարիքներին համահունչ հիփոթեքային վարկավորմամբ սեփականության իրավունքով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու իրավունքով՝ ամբողջապես պետական բյուջեի միջոցների հաշվին:
Վարչապետը պարզաբանեց, որ երդման արարողությունից հետո սահմանվում է պարտադիր արձակուրդ 2 օրով, իսկ ծառայության ընթացքում ամեն 6 ամիսը մեկ բոլոր ժամկետային զինծառայողները պարտադիր կարգով ստանում են արձակուրդի հնարավորություն, արձակուրդի չափերը կախված են իրենց ծառայության բնույթից՝ մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողները 24 ամսվա մեջ կունենան 30 օր արձակուրդ, իսկ ոչ մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողները՝ 21 օր:
Մանրամասները՝ տեսանյութում