
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել հանդիպում՝ նվիրված մինչև շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետի (երկարաձգումները ներառյալ) ավարտը կառուցման փուլում գտնվող (անավարտ) շենքերի նկատմամբ հաշվարկվող անշարժ գույքի հարկի մասով «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված մտահոգությունների ու դիտարկումների քննարկմանը։
Հրավիրված գերատեսչությունների ներկայացուցիչների հետ համատեղ ներկայացված խնդրի մանրամասների քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցը մեկ անգամ ևս քննարկել Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կադաստրի կոմիտեի հետ՝ խնդրի կարգավորման մասով պահանջվող օրենսդրական փաթեթի նախագիծ մշակելու նպատակով։