Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հուլիսի 29-ին և 30-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն երկու դպրոցի նոր տնօրեն է նշանակվել։ Այս մասին տեղեկանում  ենք քաղաքապետարանի կայքից:

 

1․ «Երևանի համար 179 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Սիրինե Գրիշայի Դեղոյանի հետ 2020 թվականի հուլիսի 29-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով (29.07.2020թ.–29.07.2025թ):

 

«Երևանի համար 179 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Գայանե Երեմյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից:

 

2․ «Երևանի Սմբատ Բյուրատի անվան հ.125 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Լիլիթ Աշոտի Անտոնյանի հետ 2020 թվականի հուլիսի 30-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով (30.07.2020թ.-30.07.2025թ.)։

 

«Երևանի Սմբատ Բյուրատի անվան հ.125 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Կարինե Ալբերտի Բասոյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից»։

590