Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ սպասարկման գրասենյակները ՀՀ մարզերում իրականացնում են շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։

Ապրիլի 10-ին ծառայություններ կմատուցվեն.

ժամը 11.30-16.00,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում (ք․ Եղեգնաձոր, Մոմիկի 1, Եղեգնաձորի Մշակույթի կենտրոն)։

Ապրիլի 17-ին ծառայություններ կմատուցվեն.

ժամը 10։00-16։00,

Կոտայքի մարզի Գառնի համայնքում (Գառնիի մշակույթի տան մոտ)։

Ապրիլի 17-ին և 25-ին շրջիկ ծառայության մեքենաները կրկին կլինեն նույն վայրերում՝ ընդունված դիմումների հիման վրա թողարկված փաստաթղթերը տրամադրելու համար։

Միաժամանակ, ապրիլի 11-ին Արմավիրի մարզի Ամբերդ, Դաշտ, Երվանդաշատ և Արագածոտնի մարզի Արագած, Ծիլքար բնակավայրերում կիրականացվեն ապրիլի 3-ին և 4-ին ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։

Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։

Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում՝ քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

269