Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով ԱԺ-ում հրավիրված լսումների ընթացքում ՔՊ խմբացկության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ վերջին տարիներին ՀՀ-ում հիմնանորոգվել, կառուցվել և վերանորոգվել է 2414 կմ ճանապարհ, ինչի մեջ չի մտնում սուբվենցիոն ծրագրերով իրականացված ճանապարհների շինարարությունը, ինչպես նաեւ այլ ռազմական նշանակության ճանապարհների շինարարությունը, որի ծավալը նույնպես շատ մեծ է։

Խաչատրյանը նաեւ նշեց, որ մինչ 2021 թվականը վարորդները վճարել են տեխզննության համար, սակայն հիմնականում չեն անցել տեխզննում, որովհետեւ օրենսդրությունն այդպես է պարտադրել։

Նա անդրադարձավ նաեւ բալային համակարգի ներդրմանը, որը ըստ Խաչատրյանի՝ էական դրական ազդեցություն ունեցավ երթեւեկության անվտանգության ապահովման վրա։

348