Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ականապայթյունային վնասվածք ստացած ՊՆ N զորամասի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ», - այս մասին Araratnews-ի հարցին ի պատասխան ասացին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Նախարարությունից նաև հաստատեցին տեղեկությունը, որ դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում։

Հիշեցնենք՝ այսօր մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։

167