Էջմիածնում վագոն-տնակ է այրվել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 16-ին՝ ժամը 13:16-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոցում այրվում է վագոն-տնակ։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:33-ին, մարվել` 13:52-ին: Այրվել է վագոն-տնակ։
16 Ապրիլ, 2025 16:13
169