

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Դաշնակցությունը ՀՀ-ում գործող միակ ուժն է, որը կոալիցիոն գործընկերություն է ունեցել երիտթուրքերի հետ: ՀՀ-ն երբ անկախանում էր, դաշնակցությունը դեմ էր, սա փաստագրված է: Եթե չեմ սխալվում 1999-ին հրապարակային կոչով դաշնակցությունը հանդես եկավ, որ հանգիստ մնալ և չխափարել միութենական հանրապետությունների հետ հարաբերությունները: Ու դուք այսքանից հետո պետություն եք պաշտպանում, անկախություն եք պաշտպանում»,- ԱԺ ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբինյանը հիշեցրեց, որ 2022-ին դաշնակցությունը ծնել է հանրահայտ 004 շրջաբերականը և պատահական չէ, որ դաշնակցական գործընկերները ավելի են փորձում ակտիվանալ, որովհետև նրանք ըստ էության շարժվում են շրջաբերականի տրամաբանությամբ:
«Ձեր ուժը նպատակաուղղված աշխատում է ՀՀ անկախության դեմ, ձեր նպատակը ՀՀ անկախության վերացումն է ու դուք աշխատում եք այդ ուղղությամբ, բայց ես ձեզ ուզում եմ ասել, որ այս անգամ չի հաջողվի»,- եզրափակեց Ռուբինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում