
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կայցելի Թուրքիա, որտեղ կմասնակցի Անատոլիական ֆորումին։
Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ապրիլի 12-ին Սերգեյ Լավրովը կայցելի Թուրքիա՝ Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով՝ մասնակցելու Անատոլիական դիվանագիտական 4-րդ ֆորումին։ Միջոցառման ընթացքում նախատեսված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի ելույթը և երկկողմ հանդիպումները արտասահմանյան գործընկերների հետ։ Ակնկալվում է, որ կքննարկվեն միջազգային օրակարգի հիմնական ասպեկտները, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Անդրկովկասի, Սևծովյան տարածաշրջանի իրավիճակը, ինչպես նաև առանձին պետությունների հետ հարաբերությունների արդիական հարցերը»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։