Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ն հանձնառու է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ կարգավորմանը և մտադիր է այս ուղղությամբ բանակցություններ վարել Իրանի հետ Օմանում։

Araratnews.am-ի փոխանցմամբ` այս մասին The National-ին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆի տեղակալ Մորգան Օրտագուսը։

«Եկեք մի քանի նախնական հանդիպումներ անցկացնենք և տեսնենք, թե արդյոք կա ճանապարհ՝ խաղաղ լուծում  և ընդհանուր լեզու գտնելու համար։ Այս վարչակազմը կենտրոնացած է կոնկրետ արդյունքների և հասանելի նպատակների վրա։ Մեր թիմում շատ գործարարներ կան, և մենք սիրում ենք գործարքներ կնքել։ Մենք գիտենք, թե ինչպես դրանք իրականացնել։ Մենք այդքան էլ մտահոգված չենք գործընթացով»,- ասել է նա։

243