Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանն ու Չինաստանը երկխոսություն են սկսում պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շուրջ։

Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ չինական ընկերությունները հրավիրվել են որպես ռազմավարական գործընկերներ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կանաչ էներգիայի ոլորտում։
«Մենք սկսում ենք երկխոսություն պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շուրջ և կարծում ենք, որ սա կարող է լինել շատ խոստումնալից գործընթաց, քանի որ Ադրբեջանը շարունակում է արդիականացնել իր զինված ուժերը»,- չորեքշաբթի ասել է Ալիևը։

 

206