Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գործարար, բարերար, օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով Բաքվի բանտից փոխանցել է երրորդ ձայնային ուղերձը, որում հայտնել է, որ խոսելու է բացառապես դատարանի եզրափակիչ նիստին, բայց միայն այն դեպքում, եթե այնտեղ լինեն միջազգային հանրության ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ Բաքվի դատարանը Վրադանյանին, ինչպես և Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց, մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:

Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնել է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:

527