Իրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Արաղչի

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 19-ին Օմանում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Բանակցությունների երկրորդ փուլը պետք է տեղի ունենա հաջորդ շաբաթ՝ շաբաթ օրը», - իրանական SNN պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Արաղչին։
Նա նշել է, որ բանակցությունների հաջորդ փուլը նույնպես տեղի կունենա Օմանում՝ նույն դիվանագիտական մակարդակով։
12 Ապրիլ, 2025 20:13
85