Բաքվում ուժեղ քամուց 55 ծառ է տապալվել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երեկ երեկոյան Բաքվում և Ապշերոնի թերակղզում սկսված ուժեղ քամիներով ուղեկցվող ուժեղ անձրևների պատճառով քաղաքում ջրհեղեղ է սկսվել, ճանապարհներն անանցանելի են դարձել:
Araratnews.am-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով Բաքու քաղաքի կանաչապատման ասոցիացիային, ժամը 10:00-ի դրությամբ Բաքվում ուժեղ քամին տապալել է 55 ծառ, իսկ ավելի քան 15 ծառի ճյուղերը կոտրվել են:
Ասոցիացիայի աշխատակիցները հեռացրել են ընկած ծառերը և մաքրել տարածքը։
16 Ապրիլ, 2025 11:45
88