Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մենք նախարար Բայրամովի հետ Անթալիայում փորձեցինք մի փոքր առաջ գնալ։ Ասել, որ ունենք վերջնական հանգուցալուծում կամ պայմանավորվածություն, չափազանցություն կլինի, բայց ես կարծում եմ, որ խոսակցությունը պետք է շարունակել։ Այս մասին Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Խոսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը լուծարելու՝ Ադրբեջանի պահանջի մասին, Միրզոյանը նշել է․
«Դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե ավարտելու դեպքում, ինստիտուցիոնալ ավարտն ազդարարելու դեպքում, օրինակ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, այդ դեպքում մենք կարիք չենք ունենա միջազգային ֆորմատի, որը կոչված է զբաղվել այդ հակամարտությամբ։ Հետևաբար, ԵԱՀԿ ՄԽ գոյությունն իսկապես որևէ հավելյալ արժեք չի տա։ Ընդհակառակը՝ կարող է բացասական ազդեցություն ունենալ կարգավորված հակամարտության և ստորագրված համաձայնագրի պարագայում։ Այդ պատճառով մենք կողմ ենք և բաց ենք այդ ձևաչափի լուծարման գործընթացին։ Մենք կարծում ենք, որ այդ փաստաթղթերը կարող ենք ստորագրել նույն օրը՝ ինչ հաջորդականությամբ էլ որ ցանկանան»։

Անդրադառնալով ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջին՝ Միրզոյանը նշել է, որ այդ մասին շատ է խոսվել։
«Պետք է հասկանանք՝ որքանո՞վ են անկեղծ Ադրբեջանի մտահոգությունները։ Եթե սա պարզապես գործիք է, խոսույթ, որն օգտագործվում է Ադրբեջանի կողմից բանակցությունները ձգձգելու և ստորագրված խաղաղություն չունենալու համար, սա մի իրավիճակ է։ Իսկ եթե նրանք անկեղծորեն մտահոգություն են տեսնում՝ սա այլ իրավիճակ է»,- ասել է Միրզոյանը։

255