
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի առաջարկություններին՝ կապված գույքահարկի փուլային բարձրացման հետ։
«Տնտեսությունը տրամաբնություն ունի․ մարդ 10 հազար դոլարին համարժեք 4 միլիոն դրամանոց մեքենա է ներկրում, վճարում է 30 տոկոս հարկ՝ 10% մաքսատուրք, 20% ավելացված արժեքի հարկ, մի ուրիշը ներկրում է 100 հազար դոլարին համարժեք 40 միլիոնանոցը, նորից 30%-ն է. պատկերացնում եք՝ 10 անգամ ավելի է վճարում»,- շեշտեց Սուքիասյանը։
Նա նաև ասաց, որ շատ լավ կլինի, որ ապագայում առքուվաճառքից մեկ կամ երկու տոկոս գնա պետական բյուջե՝ նշելով, որ շատ արդար լուծում է տրված մինչև այսօր, երբ հաշվի է առնվում գոտիականացումը և քառակուսի մետրը, դրանով արժեք է ձևավորվում։
Անդրադառնալով այդ մեկ-երկու տոկոսին՝ նա նշեց, որ դրանից բյուջե ինչքան շատ գումար կգա․ «Առքուվաճառքի ժամանակ այդ գումարը չի էլ երևալու՝ 1 տոկոսը․ եթե 100 միլիոն դրամանոց վաճառվի, մեկ միլիոնը տալու են պետությանը, ինչու չէ»։