Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել և ցանկացած դեր խաղալ Իրանի և ԱՄՆ-ի միջև կնքված համաձայնագրերում, որոնք օգտակար կլինեն Թեհրանի համար։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցություններից հետո։

«Մենք պատրաստ ենք օգնել, միջնորդել, խաղալ ցանկացած դեր, որը օգտակար կլինի Իրանի տեսանկյունից և որը ընդունելի կլինի Միացյալ Նահանգների համար»,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։

Արաղչին իր հերթին տեղեկացրել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքի մասին։

«Մենք շատ մանրամասն քննարկեցինք միջուկային հարցը, խոսեցինք ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին: Ես պարոն Լավրովին տեղեկացրեցի դրանց ընթացքի և բովանդակության, ինչպես նաև քննարկվող հարցերի մասին»,- ասել է նա։

237