Անթալիայում Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի միջև կայացած բանակցություններից հետո Թուրքիան կոչ է անում ակնթարթային արդյունքների չհավատալ։ 

«Այս հանդիպումից հրաշքներ սպասել պետք չէ, բայց շատ կարևոր է, որ այս մակարդակով շփումներ են սկսվել, դրանք առաջին բանակցություններն էին նախարարների մակարդակով, ոչ մի ակնկալիք չկար։ Անթալիայում կայացած մամուլի ասուլիսում ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը։ Չավուշօղլուն նշել է, որ հույս ունի, որ ի վերջո հնարավոր կլինի «երկխոսությունը տեղափոխել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների մակարդակ»։

Նրա խոսքով, Անթալիայում ծանր մթնոլորտում է անցել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը։ «Այս հանդիպումն անցավ բարդ մթնոլորտում, բայց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածություն չկար, շատ քաղաքակիրթ հանդիպում էր»,- ասաց նա։

 

2396