Վահագնաձոր գյուղի մոտակայքում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել Փամբակ գետը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 22-ին՝ ժամը 02:05-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահագնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի մոտակայքում, Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Փամբակ գետը․ տուժածներ չկան։
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից։
22 Ապրիլ, 2025 10:27
85