
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՅԴ-ական պատգամավոր Իշխան Սաղաթելյանին մեղադրել է խորհրդարանի դահլիճում վեճ սադրելու մեջ․
«Ձեր նշած անձնավորությունը սկսեց բղավել, ինչին ի պատասխան ստացավ իր պատասխանը, տեղի ունեցավ ընդհարում, որի ժամանակ այդ անձնավորությունը մի հատ էլ իր նստատեղից այնկողմ էր գնացել, կարևոր գործով նայում էր այս ու այն կողմ, որ հանկարծ այդ ընդհարումն իրեն որևէ ձևով չհպվի»,- ասել է Սիմոնյանը՝ հավելելով,- «Աչքիս առաջ էն տեսարանը եկավ, որ արագ ոստոստում էր դեպի ՀՅԴ գրասենյակ, որ փախչի ոստիկաններից»։
Ըստ նրա՝ սա արվում է վաղվա ջահերով երթից առաջ, որ շատ մարդ գնա. «Հետո դրսից շատ այլ ՀՅԴ-ական ընկերներ են եկել, պետք է աշխատանք ցուցադրվի, ցույց տրվի, որ իրավիճակը լարված է»։
Ալեն Սիմոնյանը նաև հիշեցրել է, որ «Հայաստան» խմբակցությունը վերադարձավ ԱԺ դահլիճ «սեփական օրակարգով»՝ իշխանափոխություն անելու, բայց առ այսօր այդ ուղղությամբ քայլ չի արվել․
«Միայն հայտարարության տեքստ էին ներկայացրել, անգամ՝ ոչ որոշման նախագիծ։ Իրենք չեն ուզում իշխանություն վերցնել, որովհետև գիտակցում են, որ չեն կարող անել»։