Մերձավոր Արևելքում ԱՄՆ զորքերը ուժեղացված մարտական պատրաստվածության վիճակի են բերվել՝ Իրանի հնարավոր հարձակման դեպքում, հայտնում է Politico թերթը՝ վկայակոչելով ռազմական պաշտոնյայի:

Նա նշել է, որ Պենտագոնը ուշադիր հետևում է Իրաքում իրանամետ աշխարհազորայինների կողմից հավանական հարձակմանը նախապատրաստվելու «մտահոգիչ» նշաններին: Ինչպես հիշեցնում է հոդվածի հեղինակը, Թեհրանին աջակցող խմբերը վերջերս վերսկսել են հրթիռային հարձակումները տարածաշրջանում:

Ինչպես հինգշաբթի օրը հաղորդել է ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը, ամերիկյան երկու B-52H ռազմավարական ռմբակոծիչները Մերձավոր Արևելքի տարածքում թռիչք են իրականացրել ՝ «ագրեսիան զսպելու» համար: Այսպիսով, Պենտագոնը փորձում է գործընկերներին ցույց տալ տարածաշրջանում ռազմական ուժեր տեղակայելու պատրաստակամությունը:

 

1in.am

 


 

11 Դեկտեմբեր, 2020 08:36
356
; ;