
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երթուղային ավտոբուսի վարորդ 51-ամյա տղամարդուն դանակահարել է «Ֆորդ» մակնիշի մեքենայի 49-ամյա վարորդը: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը:
«Ապրիլի 23-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 51-ամյա տղամարդ:
Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երթուղային ավտոբուսի վարորդ 51-ամյա տղամարդուն դանակահարել է «Ֆորդ» մակնիշի մեքենայի 49-ամյա վարորդը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 49-ամյա տղամարդուն և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասված է հաորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել էր 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին: